Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է ցանկանում Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում»։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, մենք անկեղծորեն հաջողություն ենք ցանկանում նրանց այս գործում։
Պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մի քանի եռակողմ հանդիպումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե կողմերը հետաքրքրված լինեն դրանում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով պատմական հարավային ռուսական հողերին նվիրված համաժողովում։
















