Շվեդիայի նախկին ԱԳ նախարարը եւ Իեն Գիլանը խոսել են Հայաստանի մասին - Mediamax.am

245 դիտում

Շվեդիայի նախկին ԱԳ նախարարը եւ Իեն Գիլանը խոսել են Հայաստանի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Շվեդիակի արտաքին գործերի նախկին նախարար (2019-2022թթ.) Ան Լինդեն եւ Deep Purple ռոք-խմբի վոկալիստ Իեն Գիլանը խոսել են Հայաստանի մասին:

Մշակութային երկխոսության հիմնադրամը հրապարակել է Scotland Forum 2025-ի շրջանակում կայացած միջոցառման տեսանյութը, որում Ան Լինդեն խնդրում է Իեն Գիլանին պատմել Հայաստանի հետ իր կապի մասին:

 

 

Ան Լինդեն նշել է, որ այսօր, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ նշմարվում է խաղաղության հեռանկարը, շատ «կարեւոր է խոսել Հայաստանի մասին»:

 

Իեն Գիլանը պատմել է 1990 թվականին Սպիտակ իր այցելության եւ Rock Aid Armenia նախաձեռնության մասին:

 

Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում

Նա խոսել է նաեւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման մասին, որը իրականացվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում:

 

«Մենք ոչ միայն կառուցեցինք դպրոցը, այլեւ ապահովեցինք այն տարբեր երաժշտական գործիքներով: Կանոնավոր կապի մեջ եմ այդ դպրոցի հետ՝ այն ծաղկում է: Հրաշալի երեխաներ են այնտեղ երաժշտություն սովորում», - ասել է Իեն Գիլանը:

 

Անն Լինդեն Հայաստան եւ Ադրբեջան էր այցելել 2021 թվականի գարնանը, 2020 թվականի պատերազմից մոտ կես տարի անց, երբ զբաղեցնում էր ԵԱՀԿ Գործող նախագահի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին