Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են ներդրող, Berkshire Hathaway ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆեթին նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 1663 անգամ եւ ունեցել է 50 մասնակից, որոնցից գրանցվել են 14-ը:
Գրանցված մասնակիցներից բոլոր 8 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք:
4 մասնակից ճիշտ է պատասխանել 6 հարցի՝ Գոռ Քոչինյանը, Մհեր Շահինյանը, Գարիկ Ստեփանյանը եւ Գեւորգ Պապիկյանը:
Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Մհեր Շահինյանը՝ նա կստանա Նասիմ Թալեբի «Սեւ կարապը» գիրքը:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները.
Ինչ երաժշտական գործիք սովորեց նվագել 18-ամյա Ուորեն Բաֆեթը՝ գեղեցկուհի Բեթի Գալախերին տպավորելու համար:
Ուկուլելե
Ուորեն Բաֆեթի օրական կալորիների ո՞ր տոկոսն է ապահովում Coca-Cola-ն:
25%
Մինչև 2020 թվականը ի՞նչ հեռախոս էր օգտագործում Ուորեն Բաֆեթը:
Ստեղնային Nokia
Apple ընկերության բաժնետոմսերի քանի՞ տոկոսն է պատկանում Ուորեն Բաֆեթին:
5.6%
ԱՄՆ ո՞ր նախագահն է Ուորեն Բաֆեթին շնորհել Ազատության մեդալը:
Բարաք Օբաման
Ազատ ժամանակի ո՞ր մասն է Ուորեն Բաֆեթը նվիրում ընթերցանությանը:
80%
Բաֆեթի կարծիքով՝ օրական քանի՛ էջ պետք է կարդալ:
500 էջ
Ո՞ր բանաստեղծի երկերից էր Բաֆեթը մեջբերումներ արել 2017 թվականին բաժնետերերին ուղղված նամակում:
Ռադյարդ Կիպլինգ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: