Կանցկացվի երկրորդ հայկական Harley-Davidson մոտոփառատոնը - Mediamax.am

1469 դիտում

Կանցկացվի երկրորդ հայկական Harley-Davidson մոտոփառատոնը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 12-ից 15-ը Հայաստանում կանցկացվի «Apricot Rally»-ն՝ երկրորդ հայկական Harley-Davidson մոտոփառատոնը։

Փառատոնը մոտ 200 մասնակից կունենա ավելի քան 15 մոտոակումբներից։

 

«Apricot Rally»-ի կազմակերպիչն է Mount Ararat Chapter-ը՝ Հայաստանի առաջին պաշտոնական H.O.G. մոտոակումբը։

 

«Անցյալ տարվա «Apricot Rally» փառատոնի հաջողությունից հետո մենք որոշեցինք ընդլայնել միջոցառումների աշխարհագրությունը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երեւանում, Սեւանում եւ Դիլիջանում։ «Apricot Rally»-ն ոչ միայն փառաբանում է մոտոցիկլետների եւ մոտոմշակույթի լեգենդար բրենդը, այլեւ հնարավորություն է տալիս ցուցադրել հայկական հյուրընկալությունը եւ եզակի մշակութային ժառանգությունը»,- ասված է կազմակերպիչների հաղորդագրությունում։

 

Արարատը, Harley-Davidson-ն ու կոնյակը

Այս տարի փառատոնի հովանավորներն ու գործընկերներն են Երեւանի կոնյակի գործարանը, «Արաթաշեն» գինու գործարանը եւ «Dargett» գարեջրի գործարանը։

 

Harley-Davidson մոտոցիկլետների շարասյան մեկնարկը տեղի կունենա հունիսի 13-ին ժամը 10:00-ին Հաղթանակի զբոսայգու («Մոնումենտ») մերձակա հրապարակից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին