«Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի արցախցիների փոքր ձեռնարկություններին - Mediamax.am

201 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի արցախցիների փոքր ձեռնարկություններին


Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com


Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Արցախյան տեղահանված գերփոքր եւ փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում եւ կարողությունների զարգացում» ծրագիրը, որն իրականացվում է «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության կողմից։

Հիմնադրամից հայտնել են, որ ծրագրի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցիների կողմից Հայաստանում ստեղծված ու գործող գերփոքր եւ փոքր ձեռնարկություններին՝ նպաստելով նրանց տնտեսական կայունությանն ու մրցունակության բարձրացմանը։

 

Ծրագիրը ներառում է հետեւյալ հիմնական բաղադրիչները՝

 

•    Գերփոքր եւ փոքր ձեռնարկությունների կարիքների եւ կարողությունների գնահատում;

 

•    Արհեստավարժ խորհրդատվություն եւ անհատական ուղղորդում;

 

•    Վերապատրաստման ծրագրեր՝ բիզնես կառավարման կարողությունների զարգացման նպատակով;

 

•    Տեսանելիության բարձրացում՝ շուկայում ավելի լավ դիրքավորվելու համար։

 

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու եւ մասնակցության հայտ ներկայացնելու համար այցելեք https://artsakhunion.org/hy/news/80:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին