Սայիդա Ղուլամ Ֆաթիման կմեկնի Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի դատավարությանը - Mediamax.am

5109 դիտում

Սայիդա Ղուլամ Ֆաթիման կմեկնի Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի դատավարությանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդ, պակիստանցի իրավապաշտպան Սայեդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը:

Այս մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը՝ Х-ի էջում:

 

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, բայց իրական փոփոխությունը գործողություններ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ մասնակցելու դատավարությանը»,- նշել է նա՝ կոչ անելով այլոց միանալ իրեն եւ «համերաշխություն դրսեւորել հնարավոր տարբերակներով»:  

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանում մարդու եւ աշխատանքային իրավունքների գործիչ է, Լահորում տեղակայված «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարը։

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են կատարվել, իր գործունեության ընթացքում նա բազմիցս վիրավորվել է։ Պակիստանում նրա ջանքերով ազատ է արձակվել ավելի քան 83 790 շահագործվող, աղյուսի արտադրության ոլորտում շահագործվող 25 000 երեխա փրկվել է ստրկությունից եւ գնացել հանրակրթական դպրոց:

 

2016 թվականին Սայիդա Ղուլամ Ֆաթիման The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն էր:

 

2015 թ. սեպտեմբերին Սայիդա Ղուլամ Ֆաթիման Նյու Յորքում արժանացել է Քլինթոնի «Համաշխարհային քաղաքացի» մրցանակին «Քաղաքացիական հասարակության առաջնորդության» անվանակարգում։ 2016 թ. Վաշինգտոնում Ֆաթիման ստացել է ԱՄՆ պետքարտուղարության «TIP հերոս» (Trafficking in Persons՝ մարդկային թրաֆիքինգ) մրցանակը: Նա 2016 թ. «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից էր, որին աջակցում էր Humans of New York (HONY) նախագիծը: Ֆաթիման ճանաչման է արժանացել Պակիստանում աշխատանքի հիմնարար չափորոշիչների ներդրման եւ քաղաքականության ձեւավորման ջանքերի համար ցուցաբերած նախաձեռնողականության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին