Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հրատարակել է «Հայկական կարմիր» գիրք-ալբոմը, որը խճանկարի ձեւաչափով ներկայացնում է Խորհրդային Հայաստանի 71 տարիները՝ 1921-ից մինչեւ 1991 թվական:
Յուրաքանչյուր գլխում առանձնացված են տվյալ տարվա կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սպորտային իրադարձություններն ու ուշագրավ դրվագները:
«Հայկական կարմիր» գիրք-ալբոմը հրատարակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության եւ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկության աջակցության շնորհիվ:
«Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ «Հայկական Կարմիր»-ով «գովերգում ենք «Սովետը»»: Բայց մեր նպատակն էր պատմել, թե ինչպես էին ապրում, արարում, ուրախանում եւ տխրում Խորհրդային Հայաստանում ապրող հայ մարդիկ: «Սովետի» հասցեին կարելի է հազար ու մի մեղադրանք հնչեցնել, բայց պետք է գիտակցել, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարան հենց «Սովետի» ժամանակ մեծացած մարդիկ, իսկ հաղթանակի կարեւորագույն բաղադրիչներից էր Խորհրդային Հայաստանում կուտակված մտավոր ու գաղափարական ներուժը։ Եվ հենց այդ ներուժի մսխումը բերեց մեզ այնտեղ, որտեղ հիմա ենք:
Կարծում եմ, այս գիրքը կարեւոր է ինքներս մեզ ճանաչելու, սեփական ուժերին հավատալու եւ առաջ նայելու համար: Այո, թեեւ «Հայկական Կարմիր»-ը պատմում է անցյալի մասին, այն նաեւ ապագային է ուղղված», - գրքի առաջաբանում գրել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեուսյանը:
«Հայկական կարմիր» գիրք-ալբոմի արժեքն է 14 900 դրամ: Այն կարելի է ձեռք բերել առցանց այս հղումով եւ, ցանկության դեպքում, պատվիրել առձեռն առաքում.
https://premium.mediamax.am/am/books/haykakan-karmir
Մեդիամաքս մեդիա ընկերության հրատարակած բոլոր գրքերը հասանելի են մեր առցանց գրախանութում.
https://premium.mediamax.am/am/books
«Հայկական կարմիր» գիրք-ալբոմը կարող եք ձեռք բերել նաեւ «Բուկինիստ», «Զանգակ» եւ «Էպիգրաֆ» գրախանութների ցանցերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: