Ռուբեն Վարդանյան. «Չարը վերջ ունի, իսկ բարին անվերջ է» - Mediamax.am

Մարտ 06, 2026
6067 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Չարը վերջ ունի, իսկ բարին անվերջ է»


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Սկոլկովոյի կառավարման դպրոցի շրջանավարտներին։

Ավարտական արարողության ուղերձը ընթերցել է Ռուբեն Վարդանյանի դուստրը։

 

Հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Կան տարբեր փոխազդեցության ռազմավարություններ: Ինձ միշտ թվում էր, որ լավագույնը այն է, երբ տալիս ես ավելին, քան սպասում ես դրա դիմաց ստանալ: Պարադոքսալ է, բայց իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ այս ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում ամենաեկամտաբերն է: Ինչ վերաբերում է Սկոլկովոյի դպրոցին, ապա այն լիովին արդարացրել է իրեն՝ մենք վերջապես տեսնում ենք 18 տարի առաջ ցանածի պտուղները։ Տարիներ են պահանջվել, որ նրանք հասունանան, բայց մենք աշխատեցինք ու ծառեր տնկեցինք, որոնց ստվերի տակ կպատսպարվեն մեր երեխաներն ու թոռները։

 

Ցավոք, նրանք պետք է ապրեն դժվարին ժամանակներում, բայց չարը վերջ ունի, իսկ բարին անվերջ է, եւ ես հավատում եմ, որ միասին մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Ձեր աջակցությունն ինձ ուժ է տալիս եւ երջանիկ դարձնում նույնիսկ այստեղ՝ բանտախցում։ Համոզված եմ, որ շուտով մենք նորից կհանդիպենք, եւ ես նորից կտեսնեմ ձեր ուրախ հուզմունքից վառվող երջանիկ դեմքերը։ Այդպե՛ս էլ կլինի»։




Մեր ընտրանին