«Օրեր» համաեվրոպական ամսագիրը նշում է 25-ամյակը - Mediamax.am

274 դիտում

«Օրեր» համաեվրոպական ամսագիրը նշում է 25-ամյակը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնի դահլիճում (Երևան, Խանջյան 50) կկայանա «ՕՐԵՐ» համաեվրոպական ամսագրի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումը։

«ՕՐԵՐ»-ը հրատարակվում է 1999 թվականից Պրահայում։

 

Հրատարակիչը Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է, որի հիմնադիրներն են անվանի լրագրողներ, ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

 

«ՕՐԵՐ»-ը լայնորեն լուսաբանում է եվրոպահայության կարեւոր ձեռնարկներն ու նախագծերը, Հայաստան-Եվրոպական Միություն կապերը, հայ-չեխական հարաբերությունները, հայ մշակույթի գործիչների, մարզիկների, գործարարների հաջողությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին