Երեւան: Մեդիամաքս: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում կբացվի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը:
«Սա բացառիկ հնարավորություն է հայկական հեղինակային կինոյի զարգացման համար», - նշել են ինստիտուտում՝ խոստանալով շուտով ներկայացնել մանրամասները:
2023 թվականի հունիսին «Կինոկլուբ Երեւան» տելեգրամյան ալիքի նախաձեռնությամբ Երեւանում կայացել էր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որին ներկա էր ռեժիսորը:
Հետահայաց ցուցադրության շրջանակներում տեղի էր ունեցել «Հեքիաթ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան եւ «Ցուլ» ֆիլմի ռեժիսորական տարբերակի համաշխարհային պրեմիերան:
Ներկայացվել էին նաեւ «Մոլոխ» եւ «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմերի վերականգնված տարբերակները եւ «Ֆաուստ» ֆիլմը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: