Մխիթար Հայրապետյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին - Mediamax.am

80 դիտում

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին


Լուսանկարը`


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։

Նախարարը ողջունել է հյուրին, շնորհավորել Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել, որ այն մեր երախտիքի արտահայտումն է Իզմիրլյանների ընտանիքին՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար։

 

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ եւ իրականացվելիք նոր ծրագրերը, կարեւորել  սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը դրանց իրագործմանը։

 

Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ռազմավարության մասին, նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տեխնոլոգիական աշխարհում դառնալու կարեւոր դերակատար, եւ այս համատեքստում սփյուռքի մասնագիտական կարողությունները, նորարար մտածողությունն ու հնարավորությունները մեծ նպաստ կարող են բերել դրան:

 

Սարգիս Իզմիրլյանը մատնանշել է տեխնոլոգիաների կարեւոր դերը ժամանակակից աշխարհում, որոնք մեծ փոփոխություններ են բերում՝ էապես բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի տեխնոլոգիական ապագային, կարեւորել տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը եւ հատկապես առանձնացրել բիոտեխնոլոգիայի ոլորտը, որտեղ Հայաստանը կարող է լուրջ հաջողություններ գրանցել:

 

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին