Հայաստանում արգելափակվել է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը - Mediamax.am

Փետրվար 12, 2026
5997 դիտում

Հայաստանում արգելափակվել է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը


Լուսանկարը` life.ru


Երեւան: Մեդիամաքս: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն այսօր հայտնել է, որ «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է:

Ավետ Պողոսյանն ասել է, որ որոշումը կայացրել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածների վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը:




Մեր ընտրանին