Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար - Mediamax.am

2948 դիտում

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար


Լուսանկարը` https://www.vaticannews.va/


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների հետ հանդիպմանը կոչ է արել աղոթել այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

«Սիրելի եղբայրներ, ինչպե՞ս կարող ենք մեր մտքերը չուղղել դեպի Հայաստան։ Ոչ միայն խոսքերով, այլեւ առաջին հերթին մեր աղոթքներում, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից եւ ապաստան փնտրող բազմաթիվ տեղահանված ընտանիքների համար: Առաջին համաշխարհային պատերազմը պետք է լիներ վերջինը։ Սակայն այդ ժամանակից ի վեր մենք ականատես ենք եղել բազմաթիվ հակամարտությունների ու ջարդերի»,- ասել է Հռոմի պապը փետրվարի 28-ին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։

 

«Եկեք հնչեցնենք խաղաղության կոչ, որպեսզի այն հասնի բոլոր սրտերին, նույնիսկ նրանց, որոնց չեն դիպչել աղքատների եւ ճնշվածների տառապանքները: Եվ եկեք աղոթենք։ Աղոթում եմ ձեզ եւ Հայաստանի համար»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին