Էրմիտաժը կվերականգնի հնագիտական արշավախումբը Հայաստանում - Mediamax.am

2903 դիտում

Էրմիտաժը կվերականգնի հնագիտական արշավախումբը Հայաստանում


Լուսանկարը` Միքայել Բադալյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական Էրմիտաժ պետական թանգարանը կվերականգնի հնագիտական արշավախումբը՝ ուսումնասիրելու Կարմիր Բլուր ամրոցը, որտեղ թանգարանի մասնագետներն աշխատել էին 20-րդ դարի կեսերից։

«Մեր հայ գործընկերների հետ արդեն պայմանավորվել ենք Կարմիր Բլուրի հայտնի արշավախմբի վերականգնման վերաբերյալ, որը ղեկավարում էր Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկին (Էրմիտաժի տնօրենը 1964-1990 թթ.): Նոր թանգարանը նախատեսվում է կառուցել նույն տեղում՝ Թեյշեբաինի ամրոցին կից հին գերեզմանոցի վայրում։ Մինչ այս հին գերեզմանոցը կպեղվի, կծածկվի ապակով, իսկ վերեւում կկառուցվի թանգարան։ Դա կիրականացնի ռուս-հայկական համատեղ արշավախումբը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի խոսքերը։

 

2023 թվականի մայիսին Էրմիտաժի եւ Էրեբունի արգելոց-թանգարանի միջեւ կնքվել էր համագործակցության պայմանագիր։

 

Այս տարվա փետրվարի 15-ին Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյուն» ցուցահանդեսը, որը կգործի մեկ տարի։ Այն ներկայացնում է ցուցանմուշներ Էրեբունի արգելոց-թանգարանից։

 

Էրմիտաժում կա Ուրարտուի մշտական ցուցադրության սրահ՝ նվիրված Բորիս Պիոտրովսկու հիշատակին, ով ղեկավարել էր Թեյշեբաինի ամրոցի պեղումները 1939-1971 թվականներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին