Մալկովիչը եւ Դապկունայտեն ներկայացում կխաղան Թբիլիսիում - Mediamax.am

1764 դիտում

Մալկովիչը եւ Դապկունայտեն ներկայացում կխաղան Թբիլիսիում


Լուսանկարը` Marko Rass


Երեւան: Մեդիամաքս: Ջոն Մալկովիչը եւ Ինգեբորգա Դապկունայտեն Թբիլիսիում կներկայացնեն «Բամբակի դաշտերի մենության մեջ» պիեսը։

«Նովոստի-Գրուզիա»-ն հաղորդում է, որ ներկայացումները կկայանան Գրիբոյեդովի անվան թատրոնում մարտի 22-ին եւ 23-ին՝ Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։

 

Տոմսերի գները սկսվում են 95 լարիից։

 

Անցյալ տարի Թբիլիսիում կայանալիք ելույթը չեղարկվել էր Մալկովիչի հիվանդության պատճառով՝ նա աչքի վիրահատության էր ենթարկվել։

 

«Բամբակի դաշտերի մենության մեջ» ֆրանսիացի դրամատուրգ Բեռնար-Մարի Կոլտեսի պիեսն է։

 

Ջոն Մալկովիչ-Ինգեբորգա Դապկունայտե դուետը ավելի քան 30 տարի առաջ է ձեւավորվել։ Առաջին անգամ նրանք միասին բեմ են դուրս եկել Լոնդոնում 1991 թվականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին