«Նոր ատոմակայանի մասին ակտիվ բանակցում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ» - Mediamax.am

2847 դիտում

«Նոր ատոմակայանի մասին ակտիվ բանակցում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Մեծամորի ատոմակայանն ունի շահագործման վերջնաժամկետ, որից հետո այն չի կարող շահագործվել:

«Ներկայում մի քանի գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ երրորդ երկրների գործընկերների հետ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում: Դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է մեզ համար տնտեսապես շահավետ»,- ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում մանրամասն ծանոթանա մոդուլային ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

 

Մայիսի 23-ին Եվրոպային եւ Եվրասիային ամերիկյան օգնության համակարգող Մարիա Լոնգին ասել էր, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը:

 

«Մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանը, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման ծրագրերը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանից եւ Չինաստանից ավելի մեծ էներգետիկ անկախությանը», - ասել էր Լոնգին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին