Ծաղկաձորում ամառային գրական դպրոց կանցկացվի - Mediamax.am

5971 դիտում

Ծաղկաձորում ամառային գրական դպրոց կանցկացվի


Լուսանկարը` https://rgdb.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Հուլիսի 17-ից 21-ը Ծաղկաձորում կանցկացվի ամառային գրական դպրոց:

Դպրոցի խորագիրն է «Այժմեականության պահպանում՝  ինքնիշխանության պահպանում։ Կայսրությունների ռեւանշի դարաշրջանի գրական պրակտիկաներ»։

 

Դպրոցում կգործի երեք հոսք՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա (վարպետներ՝ Մայա Կուչերսկայա, Արմեն Օհանյան եւ Մարկ Լիպովեցկի), գրաքննադատություն (վարպետներ՝ Գալինա Յուզեֆովիչ եւ Ալեքսանդր Արխանգելսկի) եւ գրական թարգմանություն (վարպետներ՝ Լիլիթ Մելիքսեթյան, Ալեքսանդրա Բորիսենկո, Օլգա Դրոբոտ, Վիկտոր Սոնկին)։

 

Դպրոցի հատուկ հյուրն է Նարինե Աբգարյանը։

 

Բոլոր արհեստանոցների աշխատանքը կենտրոնանալու է մեկ թեմայի շուրջ՝ գրականության, լեզվի, դպրոցի գրական կանոնի առանցքային պատկերների եւ փիլիսոփայական ժառանգության չհաղթահարած (եւ հաճախ՝ անհաղթահարելի) կայսերական բարդույթների բացահայտումն ու գիտակցումը:

 

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` մոտիվացիոն նամակների հիման վրա: Կազմակերպիչները խնդրում են, որ յուրաքանչյուր դիմորդ գրի իր մասին. ով եք դուք եւ որտեղից եք, ինչու է դպրոցը հետաքրքիր եւ կարեւոր ձեզ համար, ունե՞ք հրապարակված նյութեր, սովորե՞լ եք դպրոցի վարպետներից մեկի մոտ։

 

2000-3000 նիշանոց նամակները պետք է ուղարկել svobodnoeslovo2023@gmail.com հասցեին մինչեւ 2023 թվականի հունիսի 5-ը։

 

Կազմկոմիտեն ունի 16 դրամաշնորհ անվճար մասնակցության համար։ Դրամաշնորհ ստացողները վճարում են միայն ճանապարհածախսը: Տեղավորումն այս դեպքում երկտեղանի է։

 

Մնացածներն ինքնուրույն են վճարում իրենց կացության եւ սննդի համար՝ օրական 57 000 դրամ։

 

Դպրոցի կազմակերպիչը Փեն Հայաստանն է՝ այլ Փեն կենտրոնների մասնակցությամբ եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին