Հայտնի են Անդրեյ Զվյագինցեւին նվիրված մրցանակային թեստ-խաղի հաղթողները - Mediamax.am

1574 դիտում

Հայտնի են Անդրեյ Զվյագինցեւին նվիրված մրցանակային թեստ-խաղի հաղթողները


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ապրիլի 26-ից 30-ը Երեւանում կանցկացվի ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրությունը։

 

Դրան ընդառաջ Մեդիամաքսն ու Киноклуб Ереван տելեգրամյան ալիքը մրցանակային թեստ-խաղ էին կազմակերպել, որին պետք էր մասնակցել ապրիլի 10-ի ժամը 12:00-ից մինչեւ ապրիլի 12-ը ժամը 12:00-ը։

 

Բոլոր 7 հարցերին ճիշտ էին պատասխանել երեք մասնակիցներ.

 

Արամ Արարատյանը

Ալմաստ Մուրադյանը

Աննա Աղաջանյանը

 

Նրանցից յուրաքանչյուրը կստանա «Վերադարձ» ֆիլմի ցուցադրության երկուական տոմս։

 

Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:

 

1. Ո՞ր դերասանի խաղն է դրդել Անդրեյ Զվյագինցեւին զբաղվել կինոյով։

 

Ալ Պաչինո:

 

2.  Քանի՞ անգամ են Զվյագինցեւի ֆիլմերն առաջադրվել «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

Երկու անգամ:

 

3.  Ո՞ր երկրում է տեղի ունեցել «Լեւիաթան» ֆիլմի սյուժեի հիմքում ընկած պատմությունը:

 

ԱՄՆ-ում՝ նախագիծը ծնվել էր Կոլորադո նահանգում տեղի ունեցած ողբերգական դեպքից. Մարվին Ջոն Հիմեյերի պատմությունը, ով դուրս եկավ պետական մեքենայի դեմ:

 

4. Զվյագինցեւի մոտ նկարահանվել է այս դերասանը, ով մարմնավորել է 2000-ականների սկզբի հայտնի սերիալի գլխավոր հերոսներից մեկին։

 

Վլադիմիր Վդովիչենկով:

 

5. Ի՞նչն է կապում Անդրեյ Զվյագինցեւին եւ Վիլյամ Սարոյանին:

 

«Վտարում» ֆիլմը նկարահանված է Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» վիպակի հիման վրա:

 

6. Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը «Ելենա» ֆիլմի համար Զվյագինցեւը ստացել էր այս ռեժիսորի ձեռքից.

 

Էմիր Կուստուրիցա:

 

7. Ի՞նչ Անդրեյ Զվյագինցեւն երբեք չի արել իր կյանքում:

 

Չի մասնակցել ընտրություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին