Աշխարհում սպասում են The The Rolling Stones-The Beatles «միավորմանը» - Mediamax.am

1211 դիտում

Աշխարհում սպասում են The The Rolling Stones-The Beatles «միավորմանը»


Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը
Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը

Լուսանկարը` Getty

Լուսանկարը` Dave Hogan

Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը՝ 1967 թվականին
Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը՝ 1967 թվականին

Լուսանկարը` Beatles


Առաջին հանդիպումից գրեթե 60 տարի անց The The Rolling Stones խումբը եւ The Beatles-ի երկու անդամները կարող են միավորվել Stones-ի նոր ալբոմի համար:

 

Մի քանի աղբյուր վկայակոչելով՝ Variety-ն հայտնում է, որ Փոլ Մաքարթնին բաս-կիթառի հատվածներ է ձայնագրել է The Rolling Stones-ի առաջիկա նախագծի համար, որը համակարգում է 2021-ին Grammy մրցանակի արժանացած պրոդյուսեր Էնդրյու Ուոթը: Նշվում է, որ Ռինգո Սթարը նույնպես ներգրավվելու է դեռեւս չհայտարարված ալբոմում:

 

Ձայնագրությունները վերջին շաբաթներին կատարվել են Լոս Անջելեսում: Առայժմ պարզ չէ, թե ինչ երգեր տեղ կգտնեն ալբոմում կամ արդյո՞ք Մաքարթնին եւ Սթարը աշխատել են նույն, թե տարբեր երգերի վրա:

 

Մաքարթնին եւ Ուոթը նախկինում համագործակցել են: 2021-ի հարցազրույցներից մեկում, պատմելով պրոդյուսերի հետ հանդիպման մասին, Մաքարթնին ասել էր.  

 

«Գնացել էի մի բաժակ թեյ խմելու, բայց դա ավարտվեց ձայնագրություն անելով»:

 

Վերջերս նրան հարցրել էին, թե ինչին նա ամենաշատը սպասում 2023-ին.

 

«Մի քանի հոգու հետ ձայնագրվել եմ, այժմ ակնկալում եմ անել ավելին: Սկսել եմ աշխատել Էնդրյու Ուոթի հետ: Նա շատ հետաքրքիր կերպար է՝ լավ ժամանակ անցկացրեցինք»:

 

Շատ հավանական է, որ The Rolling Stones-ի նոր ալբոմում կլինեն գործեր, որոնք ձայնագրվել են խմբի լեգենդար հիմնադիր թմբկահար Չարլի Ուոթսի հետ: Ուոթը մահացավ 2021 թվականին՝ 80 տարեկան հասակում:

 

Չնայած երկարատեւ ծանոթությանը եւ կատաղի, բայց արտաքուստ ընկերական մրցակցությանը, The Beatles-ի եւ The Rolling Stones-ի անդամները հաճախ չեն համագործակցել հենց երաժշտական ասպարեզում:

 

Stones-ի երկրորդ սինգլը (եւ առաջին հիթը) Լենոն-Մաքարթնիի «I Wanna Be Your Man» ստեղծագործության քավերն էր։

 

1967-ին Լենոնն ու Մաքարթնին որպես բեք-վոկալիստներ երգեցին The Rolling Stones-ի «We Love You» սինգլում: Այդ երգը կոչված էր տոնելու Միք Ջագերի եւ Քեյթ Ռիչարդսի դեմ թմրամիջոցների օգտագործման կեղծ մեղադրանքների դադարեցումը, որոնց հետեւանքով նրանք կարճ ժամանակով բանտարկվել էին: Նույն թվականին The Rolling Stones-ի Բրայան Ջոնսը սաքսոֆոն նվագեց The Beatles-ի «You Know My Name (Look Up the Number)» երգում, որը թողարկվեց միայն 1970 թվականին:

Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը՝ 1967 թվականին Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը՝ 1967 թվականին

Լուսանկարը` Beatles

1967-ը The Beatles-The Rolling Stones հարաբերությունների գագաթնակետն էր: Նրանք նույնիսկ ողջունում էին միմյանց իրենց նոր ալբոմների շապիկներում՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» եւ «Their Satanic Majesties Request»:

 

1968 թվականի նոյեմբերին Ջոն Լենոնը եւ Յոկո Օնոն երկու երգ կատարեցին «The Rolling Stones’ Rock and Roll Circus» հեռուստատեսային հատուկ համերգի համար (որը չէր թողարկվել մինչեւ 1996 թվականը)՝ հանդես գալով որպես սուպեռ-խմբում, որի մյուս անդամներն էին Քեյթ Ռիչարդսը՝ բասի վրա, Էրիկ Քլեփթոնը (կիթառ) եւ Jimi Hendrix Experience խմբի թմբկահար Միտչ Միտչելը:

Լուսանկարը` Dave Hogan

1986 թվականին Փոլ Մաքարթնին եւ Միք Ջագերը միասին հանդես էին եկել Լոնդոնի լեգենդար Wembley մարզադաշտում՝ Մայք Նոփֆլերի, Դէվիդ Բոուիի, Մարկ Քինգի եւ Բրայան Ադամսի ընկերակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին