Ադրբեջանական հարձակման հետեւանքով տեղահանվել է 2 570 քաղաքացիական անձ - Mediamax.am

2216 դիտում

Ադրբեջանական հարձակման հետեւանքով տեղահանվել է 2 570 քաղաքացիական անձ


Լուսանկարը` ՀՀ ՄԻՊ գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով այս պահի դրությամբ տեղահանվել է 2 570 քաղաքացիական անձ:

Ըստ ՄԻՊ գրասենյակի հավաքագրած տվյալների՝ նրանք տեղահանվել են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։

 

Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին