Երեւանում Ռուսաստանի դեսպանությունը ՀՀ ԱԳՆ-ին բողոքի նոտա է ուղղել - Mediamax.am

3043 դիտում

Երեւանում Ռուսաստանի դեսպանությունը ՀՀ ԱԳՆ-ին բողոքի նոտա է ուղղել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ վրդովմունք արտահայտելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսաստանյան կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ տեղեկություններից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

 

Սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում: Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասված է Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին