Բրայան Մեյը սեպտեմբերին կայցելի Հայաստան - Mediamax.am

8623 դիտում

Բրայան Մեյը սեպտեմբերին կայցելի Հայաստան


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 5-ց 10-ը Երեւանում կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնին:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Դերեկ Շերինյանի եւ այլ երաժիշտների հետ Բրայան Մեյը կներկայացնի ստեղծագործություններ իր նոր Another World ալբոմից:

 

Չնայած Բրայան Մեյը մեծ դեր է խաղացել 1989 թվականին ստեղծված Rock Aid Armenia նախագծում, նա երբեք չի եղել Հայաստանում:

 

2010 թվականին նոյեմբերին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում Բրայան Մեյին հանձնվել է Փառի շքանշանը՝ Rock Aid Armenia-ում ունեցած նշանակալի ավանդի համար:

 

1988 թվականին Բրայան Մեյը հանդիպել է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրաելյանին: Տարիներ անց Գարիկ Իսրայելյանն օգնել է Մեյին ավարտել իր թեկնածուական թեզը եւ ստանալ աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը:

 

STARMUS-ը Գարիկ Իսրայելյանի եւ Բրայան Մեյի կողմից հիմնադրվել է 2011-ին։

Մինչ օրս անցկացվել է 5 փառատոն (Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում), իսկ 6-րդը կանցկացվի Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին