«Մատենա» միջազգային դպրոցը մեկնարկում է առաջին ծրագրերը - Mediamax.am

7737 դիտում

«Մատենա» միջազգային դպրոցը մեկնարկում է առաջին ծրագրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Հայրապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Հայրապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Հայրապետյանը
Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մատենա» միջազգային դպրոցը փետրվարի 1-ին Մատենադարանում ազդարարել է ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրերի մեկնարկը, որոնք մշակվել են Մոսկվայի «Սոկոլովո» կառավարման դպրոցի հետ համատեղ:

 

Առաջին երկու կրթական ծրագրերը

 

Ռուբեն Հայրապետյան, «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն

 

«Մատենա»-ն հայտարարում է երկու կրթական ծրագրերի մեկնարկի մասին:

 

Առաջինը «Փոփոխությունների առաջնորդում ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր»-ն է, որը նախատեսված է բիզնեսի ղեկավարների, միջին եւ բարձր օղակի ղեկավարների համար:

Ռուբեն Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդը՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում. համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը», նախատեսված է համայնքների ղեկավարների, ավագանու անդամների եւ համայնքային այլ պաշտոնյաների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրերը կանցկացվեն Դիլիջանում, Երեւանում եւ Մոսկվայում: Դասավանդման լեզուները կլինեն ռուսերենն ու անգլերենը, կապահովվի նաեւ հայերեն համաժամանակյա թարգմանություն: Ծրագրերի տեւողությունը կլինի 3 ամիս եւ յուրաքանչյուրի համար կընտրվի 35 մասնակից: Ընտրություն կկատարենք այն դիմորդներից, որոնք առավել պատրաստ են կրթական այս փուլերով անցնելու:

 

Ծրագրերին մասնակցելու համար գրանցումը բաց կլինի մինչեւ փետրվարի 14-ը: Ընդունելությունը կանցկացվի 2 փուլով՝ հայտի լրացում կայքի միջոցով եւ առցանց հանդիպում դիմորդի հետ՝ պարզելու ծրագրի համապատասխանությունը նրա կարիքներին:

 

Առաջին կրթական ծրագրերը նախատեսված են միայն գործող ղեկավարների ու առաջնորդների համար:

 

Ռուբեն Վարդանյան, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր

 

Հույս ունենք, որ կրթական այս ծրագրերը կօգնեն, որ ղեկավարները նոր գիտելիքներ ձեռք բերեն, նախագծերի իրականացման շնորհիվ համայնքներում կկարողանան ստեղծել աշխատատեղեր, ներգրավել ներդրումներ, իրականացնել պետություն-մասնավոր ավելի սերտ համագործակցություն:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա էլ իր հերթին մեծ ազդեցություն կունենա մեր այսօրվա ամենամեծ խնդրի լուծման վրա՝ մարդիկ չհեռանան համայնքներից եւ ամենակարեւորը՝ սեփական երկրում հաջողության հասնեն:

 

Վարձավճարը եւ կրթաթոշակները

 

Ռուբեն Հայրապետյան

 

Կրթական ծրագրերին մասնակցությունը վճարովի է: Կոնկրետ այս երկու ծրագրերի համար «Մատենա»-ն իր վրա է վերցնում վարձավճարների որոշակի չափ:

 

Բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված ծրագրի դեպքում տրամադրում ենք մինչեւ 25% կրթաթոշակ, իսկ համայնքների ղեկավարների համար ահռելի մասնակցության չափ ենք վերցրել մեր ուսերին՝ ամբողջ վճարի 75%-ը, եւ փորձելու ենք այնպես անել, որ համայնքների բյուջեի կամ մասնակիցների համար այն լինի առավելապես մատչելի:

Ռուբեն Հայրապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Հայրապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշեմ նաեւ, որ դպրոցն աստիճանաբար ընդլայնելու է դոնորների եւ կորպորատիվ գործընկերների ցանկը, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելի շատ մասնակիցների կրթաթոշակներ տրամադրել՝ «Մատենա»-ում սովորելու համար:

 

Փորձագետներն առաջատար մասնագետներ են

 

Ռուբեն Հայրապետյան

 

Ծրագրերի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ղեկավար աշխատանքի եւ դասավանդման բազմամյա փորձ ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանց թվում են Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամների խորհրդատու, Shell ընկերությունում 35 տարվա փորձ ունեցող Րաֆֆի Բաղջյանը, Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության եւ խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր եւ հետազոտող Լարա Չոլաքյանը, Yandex ընկերությունների խմբի կառավարիչ-տնօրեն Տիգրան Խուդավերդյանը եւ այլք:

 

Ռուբեն Վարդանյան

 

«Մատենա»-ն առաջարկելու է բոլորովին նոր որակի ու ձեւաչափի կրթական ծառայություններ՝ համաշխարհային ու տեղական փորձագետների փորձը համադրելով եւ մեկտեղելով, ինչպես նաեւ համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ կրթական համակարգի աստիճանական բարեփոխմանը:

 

Նախաձեռնությունների շարքն ընդլայնվելու է

 

Ռուբեն Հայրապետյան

 

«Մատենա»-ն ընդլայնելու է իր նախաձեռնությունների շարքը: Առաջիկա ամիսներին կառաջարկվեն նոր ծրագրեր նրանց համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները ՝ միջազգային եւ տեղական առաջատար մասնագետների շնորհիվ: Նախատեսում ենք առանձին ծրագրեր կազմել եւ իրականացնել ապագա առաջնորդների համար, որոնք ներուժ ունեն:

 

Ժամանակի ընթացքում «Մատենա»-ն ավելի հասանելի կլինի հասարակության ավելի լայն շերտերի համար, կկազմակերպվեն անվճար դասընթացներ երիտասարդների, ուսանողների համար՝ օգտագործելով միջազգային եւ տեղական գործընկերների հսկայական ցանցը:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին