Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել "Եվրոպագիտություն” ուսումնական ծրագրի շնորհանդեսը:
Համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն ասել է, որ նոր մասնագիտացումն “իր ծրագրերով եւ բովանդակությամբ չի զիջի եվրոպական համալսարանների մակարդակին”:
Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշել է, որ եվրոպական ուղղությունը համալսարանի համար միշտ էլ “ավանդական” է եղել:
ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Վահե Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել համալսարանի հետ:
Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Օննո Սիմոնսը, ով ուսանողներին ներկայացրել է Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության ուղին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: