Գարեգին Երկրորդը Ֆրանցիսկոս Պապի հետ քննարկել է գերիների խնդիրը - Mediamax.am

3049 դիտում

Գարեգին Երկրորդը Ֆրանցիսկոս Պապի հետ քննարկել է գերիների խնդիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։

«Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներին, Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների եւ հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար», - հայտնել են Մայր Աթոռից:

 

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին