ԱՀԿ ղեկավար. կհայտնվի նոր, ավելի վարակիչ վիրուս - Mediamax.am

3783 դիտում

ԱՀԿ ղեկավար. կհայտնվի նոր, ավելի վարակիչ վիրուս


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կանխատեսել է նոր մահացու վիրուսի հայտնվելը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն նա արել է այսօր Ժնեւում՝ Առողջապահության 74-րդ Համաշխարհային ասամբլեայում:

 

«Սա վերջին դեպքը չէ, երբ աշխարհը բախվում է համաճարակի սպառնալիքին: Ըստ էվոլյուցիոն գնահատականների, կհայտնվի նոր վիրուս, որը կարող է նույնիսկ ավելի վարակիչ եւ ավելի մահացու լինել, քան ներկայիս վիրուսը», - ասել է Հեբրեյեսուսը:

 

ԱՀԿ գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ «համաճարակի հիմնական շարժիչը միջազգային համերաշխության եւ տվյալների փոխանակման, ռեսուրսներ եւ տեխնոլոգիաներ տրամադրելու ցանկության բացակայությունն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին