ԿԳՄՍ-ում բացառում են ներկայացումների ցուցադրության որեւէ արգելք - Mediamax.am

exclusive
1513 դիտում

ԿԳՄՍ-ում բացառում են ներկայացումների ցուցադրության որեւէ արգելք


Լուսանկարը` bravo.am


Երեւան: Մեդիամաքս: Վերջին օրերին լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը երեւանյան թատրոններում երկու ներկայացման ցուցադրություն է արգելել:

Մեկը վերաբերում է Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» նոր ներկայացման ցուցադրության արգելքին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, մյուսը՝ Կամերային թատրոնում ցուցադրվող «Նազար, Նազար մինչեւ վերջ» ներկայացմանը, որի ցուցադրության կասեցումը, ըստ շրջանառվող տեղեկությունների, թատրոնի տնօրենից պահանջել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

 

Տեղեկությունների վերաբերյալ Մեդիամաքսը մեկնաբանություն է խնդրել ԿԳՄՍՆ-ից:

 

«Վահրամ Սահակյանի եւ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ կապված նախարարությունը որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի: Այդ խնդիրը գտնվում է Վահրամ Սահակյանի եւ թատրոնի իրավահարաբերությունների տիրույթում»,- պատասխանել է ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

 

Ինչ վերաբերում է «Նազար, Նազար մինչեւ վերջ» ներկայացմանը՝ խոսնակն ասել է.

 

«Արա Խզմալյանը ապատեղեկատվություն է համարում մամուլում եւ համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է նշված ներկայացումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին