Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 19-ին ժամը 12:00-17:00 Պիեռ 28 ռեստորանի աջակցությամբ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը կազմակերպում է տոնավաճառ՝ արցախյան պատերազմի հետևանքով տարհանված ընտանիքներին աջակցելու նպատակով:
Տոնավաճառին իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները կներկայացնեն արցախցի (հիմնականում՝ Հադրութից) կանայք:
Միջոցառման ընթացքում կպատրաստվի փախլավա եւ ժինգյալով հաց, կվաճառվեն Արցախից բերված մեղր, թեյեր, գինի, նռան հյութ, ձեռագործ տիկնիկներ, գլխարկներ, շարֆեր, օճառներ, անկողնային պարագաներ, տոնածառի խաղալիքներ:
Ողջ հասույթը կտրամադրվի արցախցի ընտանիքներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: