Վարչապետին անհանգստացնում է վարակվածների թվի ավելացման միտումը - Mediamax.am

4096 դիտում

Վարչապետին անհանգստացնում է վարակվածների թվի ավելացման միտումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ չնայած վերջին երկու օրերին արված թեստերի մեծ թվին, այնուամենայնիվ, գրանցվող դրական դեպքերի ավելացման միտումն անհանգստացնող է:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է. «Թեստերի մեջ դրական դեպքերի տոկոսի աճ է նկատվում: Այսօր այդ թիվը մոտ 7% է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է: Կարծում ենք, որ այս աճը կապված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացման, առեւտրի, հանգստյան տներից վերադառնալու հետ»:

 

Նա նշել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ ցուցանիշներ են գրանցվում:

 

«Այս թվերը մեզ հուշում են, որ միայն կանոնների պահպանմամբ է հնարավոր զսպել աճի միտումը եւ չունենալ ցուցանիշների կտրուկ աճ»,- հավելել է փոխնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին