Արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի - Mediamax.am

Մարտ 05, 2026
3638 դիտում

Արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է, որ Հայաստանում արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի, իսկ ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ վարակի տարածման ծավալից կախված՝ կառավարությունը, Երեւանի քաղաքապետը կամ մարզպետը համայնքում կարանտին սահմանելու մասին որոշում կկայացնեն:

 

«Այլեւս չի գործի նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը: Տնտեսական գործունեության արգելքի դեպքեր չեն լինի, հնարավոր են միայն որոշ սահմանափակումներ»,- ասել է նախարարը:




Մեր ընտրանին