Արձակուրդից հետո Արսեն Թորոսյանը կվերադառնա բնականոն աշխատանքին - Mediamax.am

3140 դիտում

Արձակուրդից հետո Արսեն Թորոսյանը կվերադառնա բնականոն աշխատանքին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում եւ չի էլ պատրաստվում:

Այդ մասին այսօր հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

 

«Երեկ ողջ օրը հերքել եմ նախարարի հրաժարականի մասին լուրերը: Բայց լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում եւ մեկը մյուսի հետեւից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:

 

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով եւ կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաեւ, որ նա գտնվելու է Հայաստանում:

 

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում եւ չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին», - ասել է մամուլի քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին