Փաշինյանը օգնություն է առաջարկել Լիբանանի նախագահին - Mediamax.am

3692 դիտում

Փաշինյանը օգնություն է առաջարկել Լիբանանի նախագահին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է Հայաստանի օգնությունը:

Կառավարության ղեկավարը զորակցություն եւ ցավակցություն հայտնել օգոստոսի 4-ին Բեյրությում տեղի ունեցած պայթյունի եւ զոհերի կապակցությամբ։

 

«Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- նշել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին