Մինչեւ հուլիսի վերջ օրական թեստերի քանակը կարող է հասնել 4000-ի - Mediamax.am

3213 դիտում

Մինչեւ հուլիսի վերջ օրական թեստերի քանակը կարող է հասնել 4000-ի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է:

«Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մեծամասամբ մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը:

 

Անդրադառնալով թեստավորման քանակներին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ արդեն կարողանում են օրական շուրջ 2500 թեստ իրականացնել:

 

«Առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների ներուժը կհասցնենք մոտ 3000-ի: Մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, օրական ունենանք մոտ 4 000 թեստ» ,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին