Ավինյան. Կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ խնդիր է լինելու - Mediamax.am

2960 դիտում

Ավինյան. Կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ խնդիր է լինելու


Լուսանկարը` Տիգրան Ավինյանի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի, եւ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ խնդիր է լինելու:

«Հայաստանում մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել եւ ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները»,- մայիսի 18-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը նշել է փոխվարչապետը:

 

Նա ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաեւ խթան է կարեւոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին