Իրավիճակը կառավարելի կմնա, եթե մարդիկ հետեւեն խորհուրդներին - Mediamax.am

2534 դիտում

Իրավիճակը կառավարելի կմնա, եթե մարդիկ հետեւեն խորհուրդներին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մահճակալային ֆոնդն այս պահին ծանրաբեռնված է կիսով չափ:

«Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ հանրությունը բոլոր խորհուրդներին հետեւի, գործատուները պահպանեն սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նախարարը:

 

«Այս ողջ ընթացքում 1 500-ից ավել քաղաքացի է դուրս է եկել կարանտինից: Կարանտինում գտնվող մոտավորապես 300 հոգու մոտ է հաստատվել դրական արդյունք: Սա խոսում է այն մասին, որ կարանտինային միջոցառումները շատ արդյունավետ են»,- ասել է նա:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, սակայն չի բացառել, որ մարդկանց ոչ լուրջ վերաբերմունքի պատճառով իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

 

Նա նաեւ հայտնել է, որ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետատունը որոշել է Արարատի մարզի Նորաշեն գյուղն ամբողջովին մեկուսացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին