Անում ենք հնարավորն ու անհնարինը, ասել է Ավինյանը - Mediamax.am

5396 դիտում

Անում ենք հնարավորն ու անհնարինը, ասել է Ավինյանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը եւ կանխել կորոնավիրուսի տարածումը։

Պարետն իր տեսաուղերձում նշել է. 

 

«Այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։ Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորիս անվտանգություն ու առողջությունը։ Այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե դժվարին պահերին դրսեւորենք համախմբված, միասնական եւ համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը»։

 

 

Տիգրան Ավինյանը կոչ է արել օգնել միմյանց, լինել պատասխանատու եւ կարգապահ, կորոնավիրուսի ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին