Կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, 41 մեկուսացված անձ Հայաստանում - Mediamax.am

5468 դիտում

Կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, 41 մեկուսացված անձ Հայաստանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակի հաստատված 4 դեպք կա:

«Պացիենտները Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում են: Նրանցից 3-ն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս պահին միայն 1-ն ունի գանգատներ, աջակողմյան բազալ թոքաբորբ: Նա ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները բուժում չեն ստանում»,- ասել է նախարարը:

 

Արսեն Թորոսյանը նշել է, որ Իտալիայից ժամանած 3 պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերման եւ մեկուսացման միջոցառումներ են իրականացվում.

 

«Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ունեինք եւս 31 հոգի: Աշխատանքներ են իրականացվել նաեւ նրանց բնակավայրերում, հնարավոր է՝ այնտեղից եւս մարդկանց մեկուսացում տեղի ունենա»:

 

Նրա խոսքով՝ կանխարգելիչ միջոցառումներն ամբողջ հանրապետությունում շարունակվում են:

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ մարտի 15-ին չարտերային մեկ թռիչք կլինի Հռոմից Երեւան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին