Այսօրվանից կարելի է մասնակցել ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին - Mediamax.am

2271 դիտում

Այսօրվանից կարելի է մասնակցել ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) hոգաբարձուների խորհրդի որոշմամբ մարտի 23-ին կայանալու է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը:

Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է  ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերից), «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ

փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

 

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին