Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մասնակցելու է ս.թ. մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեղեկությունն այդ մասին տեղադրված է «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքում: Այստեղ ասված է, որ Հայաստանը, 42 այլ երկրների հետ մեկտեղ, մասնակցության հայտ է ներկայացրել:
Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով:
Այս մասին ս.թ. հունվարի 13-ին Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում ասել էր Եվրատեսիլի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերը (Sietse Bakker):
«EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա մեր գործառույթը չէ: Սակայն մենք անվտանգության երաշխիքներ եւ ծառայություններ ստանալու հայտով դիմում ենք տեղական հեռարձակողին կամ համապատասխան իշխանություններին/գործընկերներին: Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, մենք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիք ենք ստացել բոլոր պատվիրակությունների համար: Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ քննարկվել է հայաստանյան պատվիրակության հավանական մասնակցության հարցը, որի նպատակն էր հաստատել, որ անվտանգության երաշխիքները տարածվելու են նաեւ հայաստանյան պատվիրակության վրա: Բոլոր հավանական մասնակիցները, այդ թվում `Հ1-ը, տեղեկացվել են Ադրբեջանի վարչապետի կողմից տրված երաշխիքների մասին», - ասել էր Սիետսե Բաքերը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:
Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Բաքվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: