«Դալմա Գարդեն մոլ»-ի վերաբացման ժամկետները հայտնի չեն - Mediamax.am

exclusive
2016 դիտում

«Դալմա Գարդեն մոլ»-ի վերաբացման ժամկետները հայտնի չեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ:

Մեդիամաքսի հետ զրույցում առեւտրի կենտրոնից հայտնել են, որ դեռեւս որոշակի աշխատանքներ են տարվում։

 

«Մենք գրառման տեսքով տեղյակ կպահենք բացման օրվա մասին: Այս պահին շարունակում ենք տեխզննումները։ Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես կհրապարակենք»,- նշել են առեւտրի կենտրոնում:

 

Ինչ վերաբերում է այս օրերին կրած տնտեսական վնասներին, ապա «Դալմա Գարդեն մոլ»-ում նշել են, որ այս պահին չեն կարող նման տեղեկատվություն տրամադրել։

 

«Դալմա Գարդեն մոլ»-ը փակ է հունվարի 10-ից: Պատճառը նկատված տեղային ցնցումներն էին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին