Մրցանակ Մեդիամաքսի լրագրողին՝ ինտեգրման լավագույն պատմության համար - Mediamax.am

4287 դիտում

Մրցանակ Մեդիամաքսի լրագրողին՝ ինտեգրման լավագույն պատմության համար


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Երեւան: Մեդիամաքս: «Ճամպրուկ 2019» լրագրողական մրցույթում Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ» անվանակարգում:

Լուսինեն մրցանակը ստացել է ««Անծանոթ» աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը» ռեպորտաժի համար: 

 

Սիրիահայ երիտասարդը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով տեղափոխվել է Լոռու մարզի Արծնի գյուղ, որտեղ ապրում ու անգլերեն է դասավանդում 67 աշակերտ ունեցող դպրոցում: 

«Անծանոթ» աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը

Միգրացիայի ոլորտում ամենամյա «Ճամպրուկ» լրագրողական մրցույթն անցկացվել է 10-րդ անգամ: Ստացված 81 հայտից լրագրության եւ միգրացիայի ոլորտում ճանաչված փորձագետներն ընտրել են լավագույն 10-ը:

 

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն հեռուստառեպորտաժ է ճանաչվել Նոյան Տապան հեռուստատեսության «Սա հայրենիք է, քաղցր է» նյութը, ռադիոռեպորտաժ՝ Հանրային ռադիոյի «Անիպեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերից չվախեցող երեխաները»: Լավագույն տպագիր հոդվածի հեղինակը Անի Գասպարյանն է ankakհ.am կայքից, «Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ» անվանակարգում մրցանակ է ստացել Սոնա Մարտիրոսյանը: 

 

Վաղինակ Ղազարյանի «Տաթեւիկ» ֆոտոպատմությունը ճանաչվել է «Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ»:  «Դեպորտ» նյութի համար հատուկ մրցանակ է ստացել Վահե Ներսիսյանը: 

 

Մրցանակներ են հանձնել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

 

Մրցույթն անցկացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին