ՀՀ նախագահը հանդիպել է «Մանչեսթեր Սիթի» ակումբի նախագահի հետ - Mediamax.am

Հունվար 24, 2026
4924 դիտում

ՀՀ նախագահը հանդիպել է «Մանչեսթեր Սիթի» ակումբի նախագահի հետ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները եւ ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

 

ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

 

Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաեւ The City Football Group հոլդինգի գործունեությունը, որին էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաեւ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Հանրապետության նախագահը նաեւ շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին