Գուրգեն Խանջյան. «Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ» - Mediamax.am

1914 դիտում

Գուրգեն Խանջյան. «Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ»


Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Հռիփսիմե Լալայան


Երեւան: Մեդիամաքս: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ հայ գրողների հետ:

Ապրիլի 18-ին երիտասարդ ընթերցողները հնարավորություն ունեցան զրուցել Գուրգեն Խանջյանի հետ ստեղծագործական կյանք մուտք գործելու նրա որոշման մասին եւ քննարկել նրա՝ «Տուր ձեռքդ, պստլո՛» վեպը:

 

Ընթերցողներից մեկի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ստեղծագործություններում մարդկային փոխհարաբերությունների նկարագրության պարզությունը, գրողը պատասխանեց՝ անկեղծությամբ եւ իր ապրած կյանքով:

 

Գուրգեն Խանջյանը սկսել է ստեղծագործել արդեն հասուն տարիքում՝ 30-ից հետո:

 

«Մի օր հանկարծ պարզվեց, որ գրելը մոտիկ է ինձ: Դարձա ազատ կամ մի ուրիշ կարգի անազատ: Բայց այդ անազատը ազատության մեջ է: Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ», - նկատեց նա:

 

Հարցին, թե արդյո՞ք չի փոշմանում այն կորցրած ժամանակահատվածի համար, որի ընթացքում չի ստեղծագործել. պատասխանեց, թե այդ ժամանակ էլ է ստեղծագործել՝ ապրելով այն կյանքը, որը հետագայում պետք է դառնար ստեղծագործություն:

 

«Քո ապրած կյանքը ստեղծագործություն է: Ինչ-որ տեղից կա պարտադրանք անելու հենց սա, այլ՝ ոչ ուրիշ բան: Սկզբից խաղի նման էր, հետո՝ լրջացավ», - նշեց Խանջյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին