Հունվարի 11-ին Երեւանի քաղաքապետարանը հայտնեց, որ Ազատության հրապարակին հարող տարածքում սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանից ծանուցում են ստացել վարձակալության իրավունքով տնօրինվող հողամասերի մի մասից հրաժարվելու մասին:
Քաղաքապետի որոշմամբ՝ այդ տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տվյալ հատվածները գարնան սկզբից:
Այս առիթով Մեդիամաքսը մի քանի նկար է ներկայացնում իր արխիվից, որոնք վկայում են, թե ինչպիսին էր Օպերայի թատրոնի տարածքը, երբ այնտեղ սրճարաններ չկային:

Լուսանկարը` անհայտ հեղինակ
Ամենայն հավանականությամբ, այս լուսանկարն արվել է 1950-ականներին կամ
1960-ականների սկզբին: Այդ մասին են վկայում մարդկանց հագուստները եւ լուսանկարում երեւացող կայանված ավտոմեքենան:

Լուսանկարը` Տավրիչյան
Ուղղաթիռից արված այս լուսանկարում երեւում է, որ ժամանակին Օպերային թատրոնի շենքը շրջապատված էր խիտ կանաչ գոտիով:

Լուսանկարը` «Սովետական Հայաստան» գրքից
Այս լուսանկարը «Սովետական Հայաստան» գրքից է: Չնայած այս սեւ-սպիտակ է, անհնար է չնկատել, թե որքան կանաչ է թատրոնի շենքին հարող ամբողջ տարածքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ
Այս լուսանկարը, հավանաբար, արված է 1960-ականների վերջում կամ 1970-ականների սկզբում:

Լուսանկարը` Դ. Սմիրնով
Կարդալով Օպերային թատրոնի շենքի վրա փակցված «Փառք ՍՄԿԿ XXII համագումարին» պաստառը, հասկանում ենք, որ լուսանկարն արված է 1961 թվականի հոկտեմբերին:
Հենց այդ համագումարում ՍՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարեց, որ 1980 թվականին Սովետական Միությունում կոմունիզմ կառուցված կլինի:

Լուսանկարը` անհայտ հեղինակ
Այս լուսանկարի հեղինակը նույնպես հայտնի չէ:

Լուսանկարը` Դ. Սմիրնովի
Դ.Սմիրնովի այս լուսանկարը տեղ էր գտել «Երեւան» ֆոտոալբոմում, որը հրատարակվել էր Մոսկվայում «Պրոգրես» հրատարակչության կողմից:

Լուսանկարը` Տ. Բակման եւ Ա. Նատալինա
Այս լուսանկարն արվել է 1967 թվականին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ նորաձեւ եւ նույնիսկ ֆուտուրիստական տեսք ունեն լուսատու սարքերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: