Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել "Զվարթնոց” օդանավակայանի նոր համալիրի մեկնման սրահի բացումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը, ում ընկերությունը ղեկավարում է օդանավակայանը, նշել է, որ “նոր տերմինալը կբարելավի Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում եւ կնպաստի զբոսաշրջիկների հոսքի կտրուկ ավելացմանը”:
“Հայաստանը լավագույնի կարիք ունի եւ մենք փորձում ենք անել այդ լավագույնը”, - շեշտել է Էդուարդո Էռնեկյանը:
Խոսելով ապագա ծրագրերի մասին, նա տեղեկացրել է, որ հետագայում ընդլայնվելու է օդանավակայանի ողջ տարածքը, կառուցվելու է դեպի օդանավակայան տանող նոր ավտոմայրուղի եւ երկաթգիծ: Օդանավակայանամերձ տարածքում նախատեսվում է նաեւ հյուրանոցի շինարարություն:
Մեկնման սրահի բացմամբ ամբողջացել է Զվարթնոցի նոր տերմինալը. ժամանման նոր սրահի բացումը տեղի էր ունեցել հոկտեմբերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: