Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը «ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը»:
«Յուրաքանչյուր ֆրանսիացու եւ յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջեւ:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան՝ ի նշան զորակցության Հայաստանին եւ օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջեւ:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին՝ հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը եւ պոեզիան կշարունակեն ուղեկցել մեզ»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը տեղեկացրել է, որ այսօրվանից իսկ միանում է Ազնավուրի հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: