Վաշինգտոնի նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են հայկական բացառիկ ձեռագրեր:
Թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կոնգրեսի շենքի հարեւանությամբ,
ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը եւ ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա:
Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ եւ Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր:
Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Դրանց թվում են 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարանը, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Պոլսից:
Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: