Վատիկանում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը - Mediamax.am

7946 դիտում

Վատիկանում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Բացումը կատարել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

Նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի եւ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի ջանքերի շնորհիվ:

Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվել է Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի Էջմիածնում։

Արձանի բացմանը հաջորդել է էկումենիկ արարողություն՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Արամ Ա Կաթողիկոսի մասնակցությամբ:   

Նախագահն այնուհետ այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին