Սերժ Սարգսյանն ու Հռոմի Պապն առանձնազրույց են ունեցել - Mediamax.am

4998 դիտում

Սերժ Սարգսյանն ու Հռոմի Պապն առանձնազրույց են ունեցել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ «Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձեւավորված անկեղծ եւ ջերմ երկխոսության համար»:

Սուրբ Աթոռում կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, «ինչն ինքնին խոսուն է»:

 

Նախագահը նշել է, որ Վատիկանում մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եւ տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր կենտրոն Էջմիածնում:

 

Նախագահի խոսքով՝ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ:

 

Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը, իսկ Ֆրանցիսկոս Պապը նախագահին է նվիրել վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը եւ իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին