ՀՀ նախագահը Վատիկանում կմասնակցի Նարեկացու արձանի բացմանը - Mediamax.am

6089 դիտում

ՀՀ նախագահը Վատիկանում կմասնակցի Նարեկացու արձանի բացմանը


Լուսանկարը` Photolure (Արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան):

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ եւ կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

 

Այնուհետ տեղի կունենա էկումենիկ արարողություն՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

 

Սերժ Սարգսյանն ապրիլի 4-6-ը կհանդիպի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:

 

Հայաստանի եւ Մալթայի ինքնիշխան ուխտի միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր:

 

Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կկատարի նաեւ Իտալիա, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի եւ Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին